Թուրքիայում ահաբեկիչների հետ կապի մեջ կասկածվող 3 ռուս է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթալիայում 3 ռուս է ձերբակալվել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապի մեջ. փոխանցում է Dogan գործակալությունը:

Նշվում է, որ ձերբակալումը տեղի է ունեցել Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Ձերբակալվածների մոտ մի շարք փաստաթղթեր և խմբավորման մասին տեղեկություն պարունակող սկավառակներ են հայտնաբերել:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնել էին, որ Ստամբուլի ահաբեկչությունից հետո «Իսլամական պետության» 16 անդամ է ձերբակալվել՝ Թուրքիայի քաղաքացի և 15 սիրիացի:

Վերջին տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը:




Լրահոս