Պակիստանում պոլիոմիելիտի դեմ պայքարի կենտրոնի մոտ պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Կվետտա քաղաքում, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վնասվածքներ ստացել. փոխանցում է France Presse գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝զոհվածներից 12-ը ոստիկաններ են, մեկը՝ պատգամավոր, 2-ը՝ քաղաքացիներ:

Պայթյունը տեղի է ունեցել պոլիոմիելիտի դեմ պայքարի պետական կենտրոնի շենքի մոտ: Այժմ Բելուջիստանում, որը համարվում է Կվետտայի մայրաքաղաքը, այդ հիվանդության դեմ պատվաստում է անցկացնում:

Պայթյունի պատճառի մասին տեղեկություններ չկան:




Լրահոս