Ամերիկացի ոստիկանը պատահմամբ գնդակահարել է 12-ամյա աղջկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի արվարձանում ոստիկանը պատահմամբ գնդակահարել է 12-ամյա աղջկա. փոխանցում է NBC News-ը:

Ոստիկանը կրակ է բացել աղջկա հոր ուղղությամբ, ով հրացանը ուղղել է իր դեմ: Ոստիկանը կրակել է կարգը խախտած տղամարդու ձեռքին, սակայն փամփուշտը դիպել է աղջկան, ով գտնվել է հոր հետևում:

Ստացված վնասվածքից աղջիկը մահացել է, հորը վտանգ չի սպառնում: Ոստիկանը եկել էր Մեյերների ընտանիք, որպեսզի օգնի նրանց՝ պարտքի դիմաց ընտանիքից սեփականությունն առգրավվելու մասին դատարանի որոշման իրականացման հարցում:

Դեպքի մանրամասները քննվում են: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք մեղադրանք կառաջադրվի ոստիկանի հանդեպ:




Լրահոս