Ֆիլմի մասին:
Փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկասն իրեն դատարկված է զգում. նա իր կյանքում ո’չ ուրախություն է տեսնում, ո’չ իմաստ:
Ամռանը նա գնում է դասավանդելու փոքրիկ մի գյուղի քոլեջում, որտեղ հանդիպում է երկու տարբեր կանանց: Ռիտան` նրա նոր գործընկերուհին, կարծում է, որ միայն այս տղամարդը կարող է իրեն փրկել դժբախտ ամուսնությունից, իսկ Ջիլը` Էյբի լավագույն ուսանողուհին, դառնում է նրա ամենամտերիմ ընկերը: Աղջկան ձգում է Էյբի ստեղծագործական էությունը, և նա ավելի է խորանում վերջինիս անցյալի մեջ և հետզհետե հեռանում իր ընկերոջից` Ռեյից:
Եվ ամեն ինչ փոխվում է Էյբի և Ջիլլի միջև տեղի ունեցած մի խոսակցությունից, որից հետո Էյբը մի կողմ է թողնում հիասթափությունն ու հուսահատությունը և սկսում գործել, գործել իռացիոնալ կերպով:
Անվանում` «Իռացիոնալ մարդը»
Օրիգինալ անվանում` Irrational Man
Թողարկման տարեթիվ` 2015
Ժանր` դրամա, դետեկտիվ
Ռեժիսոր` Վուդի Ալեն
Դերերում` Խոակին Ֆենիքս, Էմմա Ստոուն, Ջեյմի Բլեքլի, Փարքեր Փոուզի, Ջո Ստեպլտոն, Նենսի Քերոլ, Բեթսի Այդեմ:
Թրեյլեր`