Նախկինում երկու անգամ փորձեց սպանել, երրորդը ողբերգությամբ ավարտվեց. ինչու է 41-ամյա կինը դանակահարում իրեն շրջապատող տղամարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նախօրեին Զեյթունում սպանվել է 59-ամյա Աշոտ Օվոյանը: Ինչպես տեղեկացրել էինք, կատարվածում կակածվում էր կին: Եվ այսպես, ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ պարզվել է՝ հունվարի 8-ին՝ ժամը 23.40-ին, Ա. Օվոյանին վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 1974 թ. ծնված, նախկինում դատված Արաքսյա Սուքիասյանը: Վերջինս ձերբակալված է:

ArmLur.am-ը պարզեց, որ 41-ամյա կինը նախկինում մեկ անգամ դատապարտվել է՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ա. Սուքիասյանը մեկ այլ դրվագով էլ մեղադրվել է դիտավորությամբ ընկերուհու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Այսպես, մշտական բնակության վայր չունեցող Արաքսյային առաջադրված առաջին մեղադրանքով նա 2009 թվականի օգոստոսին դանակահարել է ընկերոջը: Թափառաշրջիկ Արաքսյա Սուքիասյանը նշված օրը իր երկու անչափահաս երեխաների և իր մտերիմ` մշտական բնակության վայր չունեցող, թափառաշրջիկ Պապ Գ.-ի հետ միասին աղբանոցից դատարկ շշեր են հավաքել: Այնուհետև հավաքած շշերի վաճառքից գոյացած գումարով սնունդ և օղի են գնել: Այդ ընթացում նրանց են միացել մի քանի այլ թափառաշրջիկներ:

Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Արաքսյա Սուքիասյանը վեճի է բռնվել Պապ Գ.-ի հետ, աղբանոցից գտած դանակով դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակին և պատճառել առողջությանը ծանր վնաս: Արաքսյա Սուքիասյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դատարանում նա ընդունել է մեղադրանքը, արագացված քննություն խնդրել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Երկրորդ մեղադրանքը նրան առաջադրվել է 2015-ի մարտի 1-ին՝ աղբամաններից օգտվելու՝ հավաքչություն անելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ընկերուհուն՝ Սվետլանա Հ.-ին, մետաղյա ձողով հարվածելու համար: Հետագայում ընկերուհիները հաշտվել են, և Արաքսյան ազատվել է պատժի կրումից:

Եվ հե՛նց այս թափառաշրջիկ, նախկինում դատապարտված կնոջ կողմից սպանվել է ընկերների բնութագրմամբ՝ խելացի, հարգված և սիրված մի անձնավորություն:




Լրահոս