
Ուկրաինայում մահացու վարակ է տարածվել. գրիպի բարդացումներից հետո երկրում տասնյակ մարդիկ են մահացել. փոխանցում է tsn.ua-ն:
Իրավիճակը բարդ է հատկապես Դոնբասում, Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Կրամատորսկում և Սլավյանսկում:
Դեկտեմբերի 27-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում 17 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են: Դպրոցներում և համալսարաններում երկարաձգվել են ձմեռային արձակուրդները:
Բժիշկների խոսքով՝ մահացու վարակի տարածման պատճառներից մեկը բնակչության պատվաստման հետ կապված ձախողված իրավիճակն է: