![](https://armlur.am/wp-content/uploads/2013/05/20//47038.jpg)
Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 1,74 մլրդ ԱՄՆ դոլարի (718.2 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 2.8%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալն աճել է 16%-ով և կազմել 454.7 մլն ԱՄՆ դոլար (186.9 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 1,29 մլրդ ԱՄՆ դոլար (531.3 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով շուրջ 1,1%-ով:
Չնայած արտահանման ծավալների աճին՝ ՀՀ ներմուծման ծավալը շարունակում է արտահանումը գերազանցել ավելի քան 2.5 անգամ: