
Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է հունվարին ուժեղացնել թիմի հարձակման գիծը: The Times-ը հայտնում է, որ անգլիական ակումբն այդ կապակցությամբ դիտարկում է 3 թեկնածուի:
Դրանք են Ջեյմի Վարդին («Լեյսթեր»), Սաիդո Բերահինոն («Վեսթ Բրոմվիչ») և Ջեքսոն Մարտինեսը («Ատլետիկո»): Եթե «Չելսի»-ին չհաջողվի ձեռք բերել նշված ֆուտբոլիստներից մեկին, ակումբը կփորձի կարճաժամկետ պայմանագիր առաջարկել Էմանուել Ադեբայորին: