Լոնդոնի «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Սաուլ Նիգեսին:
«Mirror»-ը հայտնում է, որ անգլիական ակումբները կարող են իսպանացի ֆուտբոլիստի համար առաջարկել 24 մլն եվրո։ Հենց այդքան է կազմում նրա հրաժարագինը։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է կիսապաշտպանի խաղից եւ չի պատրաստվում բաց թողնել նրան։