
Daily Star-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է ջանքեր գործադրել «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել «Շախտյոր»-ին ֆուտբոլիստի իրավունքների դիմաց: Անգլիական ակումբը դեռ չի դիմել ուկրաինական ակումբին պաշտոնական առաջարկով: