
Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունենալիք տոնական համերգի կապակցությամբ կդադարեցվի որոշ փողոցների երթևեկությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 20-ին, Երևանի Հանրապետության հապարակում տեղի ունենալիք «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգի կապակցությամբ ժամը 18.30-ից կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։