Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով վերապատրաստել և զինել սիրիացի ապստամբներին, որպեսզի վերջիններս կարողանան պաշտպանել իր հարավային սահմանները, փոխանցում է РБК-ն:
Ինչպես հայտնի է, անցած տարի Վաշինգտոնը հրաժարվեց «Իսլամական պետության» դեմ պայքարի համար սիրիական «չափավոր» զինյալներին վերապատրաստելու հարցով $500 մլն բյուջետային ծրագրից:
Ինչպես գրում է WSJ-ն՝ Պենտագոնը դիտարկում է Անկարայի առաջարկը: Նոր ծրագիրը ենթադրում է զինյալների ոչ մեծ խմբի վերապատրաստում, ովքեր կկիսվեն մյուսների հետ իրենց փորձով:
ԱՄՆ-ն իր հերթին բազմիցս խնդրել է Թուրքիային փակել սահմանները և ուժգնացնել Սիրիայի հետ սահմանը ՝մեծացնելով թուրքական զորքերի կոնտինգենտը: