40 տարի առաջ մենք անգամ չէինք կարող պատկերացնել սենսորային սմարթֆոնները, պլանշետներն ու ժամանակակից կյանքի այլ ատրիբուտներ:
Մի քանի տասնյակ տարի հետո ինքնաթիռները նման տեսք կունենան: Այսօր դրանք մեզ ֆանտաստիկ են թվում, սակայն, հնարավոր է, որ հենց այսպիսի ինքնաթիռներով երթևեկեն մեր թոռները:
Progress Eagle
Իսպանացի նկարիչ Օսկար Վինալսի աշխատանքն է: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 800 ուղևորի:
Ինքնաթիռի հեղինակի խոսքով՝ էներգիան, որն անհրաժեշտ է շարժիչների աշխատանքի համար, կգեներացվի տանիքին և թևերին արևային վահանակների հաշվին:
Նման մոդելներ աշխարհը կտեսնի արդեն 2030 թ.-ին:
LAPCAT A2
Այսօր Բրյուսելից Սիդնեյ թռիչքը կազմում է մոտ 20 ժամ: Բրիտանական «Reaction Engines» ընկերության հիմնադիր Ալան Բոնդը կարծում է, որ դա շատ երկար է: Իր LAPCAT A2 ինքնաթիռը կարող է տեղափոխել 300 ուղևորի 4,5 ժամում:
Supersonic Green Machine
Այն մշակվել է Lockheed Martin ընկերության կողմից՝ NASA-ի պատվերով: Ինքնաթիռի գլխավոր առավելությունը կդառնան շարժիչները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխել աշխատանքի ռեժիմը:
Օրինակ, թռիչքի և վայրէջքի ժամանակ դրանք կարող են աշխատել ռեակտիվ շարժիչների նման, որպեսզի նվազեցնեն աղմուկն ու տնտեսեն վառելիքը:
Box WIng Jet
Lockheed Martin-ի աշխատանքներից ևս մեկը: Սա ուղևորատար ինքնաթիռ է, որի թևերում հատուկ կործանիչների համար մշակված թեթև նյութեր են օգտագործվում: Ենթադրվում է, որ թևերի նման տեսակը պետք է մեծացնի թռիչքի ուժի և շրջակա միջավայրի հարաբերակցությունը:
ПАК ТА
Ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռի կոնցեպտը ներկայացվել է 2015թ. մարտին: Պլանավորվում է, որ նոր ինքնաթիռը կարող է թռչել ժամում մինչև 2000 կմ 7000 կմ բարձրության վրա և տեղափոխել 200 տոննա բեռ:
Business Jet Skyline
Բիզնես դասի գերձայնային ինքնաթիռը նախատեսված է միջմայրցամաքային երթուղիների համար:
NASA N3-X
Կոնցեպտը մշակվել է NASA-ի կողմից: Այս ինքնաթիռի գլխավոր առավելությունը TeDP տեխնոլոգիան է (turboelectric distributed propulsion): Այն կարող է տեղափոխել մինչև 300 ուղևորի:
Shabtai Hirshberg Eco friendly aircraft design for 2030
Դետրոիդի College for Creative դպրոցի շրջանավարտը իր դիպլոմային աշխատանքի համար մշակել է ապագայի ինքնաթիռի այս նոր դիզայնը: