ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում ղեկավարի ընտրություն է տեղի ունենալու: Պայքարելու են երկու թեկնածուներ՝ ԲՀԿ անդամ, Նոր Հաճի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը եւ ավագանու անդամ, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը: Վերջինս աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ թեեւ Շ. Նազարյանն ինքնաառաջադրվել է, բայց «ներքին կարգով» ունենալու է ՀՀԿ-ի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ Շ. Նազարյանը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի բարեկամն է: Ու անգամ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է խառնվել, որպեսզի ընտրություններում հաղթի Շ. Նազարյանը: Կ. Շահգալդյանը տեղի ՀՀԿ-ակաների շրջանում հայտարարել է, որ իրենց թեկնածուն «թույլ» է, ուստի իրենք շատ ակտիվ պետք է աշխատեն, որպեսզի ԲՀԿ-ի թեկնածուն կրկին համայնքի ղեկավար չընտրվի:




Լրահոս