ԱՐԹՈՒՐԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի նորակառույց շքեղ հյուրանոցներից մեկը` «Իմպերիալ»-ը, պատկանում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա, եւ Ա. Բաղդասարյանը որեւէ կապ չունի այդ հյուրանոցի հետ:
Իհարկե, ՕԵԿ խոսնակի խոսքերին հնարավոր կլիներ հավատալ, եթե նրանց մոտ ինչ-որ բան հերքելը սովորույթ չլիներ: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանի ավելացող ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, բայց տարիներ շարունակ նրա լրացված հայտարարագրերում եկամուտներն ավելանում են:




Լրահոս