
«Անժի»-ն և հարձակվող Ուգու Ալմեյդան այսօր երկկողմ համաձայնությամբ ստորագրել են պայմանագիրը խզելու մասին որոշում:
31-ամյա հարձակվողը ռուսական ակումբ էր տեղափոխվել անցյալ մրցաշրջանում` ստորագրելով 2-ամյա պայմանագիր:
Ուգու Ալմեյդան Մախաչկալայի ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ: