Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կանչվել է Իսպանիայի ազգային դատարան` մեքենայության և կոռուպցիայի գործով մեղադրանքով. հայտնում է AFP-ն:
Փետրվարի 2-ին կիսապաշտպանը պետք է պատմի, թե ինչպես է կայացել նրա տեղափոխությունը «Սանտոս»-ից կատալոնական ակումբ: Բացի ֆուտբոլիստից, պետք է վկայություն տան նաև նրա ծնողները, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, նախկին ղեկավար Սանդրո Ռոսելը և այլ մարդիկ: