
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի էկոնոմիկայի նախարարությունից ստացել է այն ռուսական ապրանքների ցանկը, որոնք կարգելվեն Ուկրաինայում. հաղորդում է «112 Украина» հեռուստաալիքը:
«Ռուսաստանի Ֆեդերացիայի էմբարգոյի համաձայն` հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարությանը ընդլայնել ռուսական ապրանքների ցանկը, որոնք արգելվում է ներկրել Ուկրաինա»,-ասել է Յացենյուկը:
Հիշեցնենք, որ ռուսական ապրանքների էմբարգոն ուժի մեջ է մտել հունվարի 10-ից: