Պարզաբանում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի կողմից զանգվածային լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի և հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:

Երևանի քաղաքապետարանի կողմից վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան:

Տիգրան Բարսեղյան
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ




Լրահոս