
Հունաստանի կառավարությունը վավերացրել է զենքի մատակարարման մասին Ռուսաստանի հետ համաձայնագիրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Վավերացման օգտին քվեարկել են բոլոր կուսակցությունները, բացի մեկ կուսակցությունից, որը ձեռնպահ է մնացել: Համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 3-ին: Համաձայնագրի վավերացումը երկարաձգվել է Հունաստանի կառավարությունում փոփոխության պատճառով:
Ավելի վաղ երկրի ՊՆ ղեկավար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Հունաստանի համար առավելություն է համարվում օգտագործել զինամթերք, որը արտադրվում է ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս: