«Ես չեմ ցանկանա ընտանեկան հարցերը մտցնել քաղաքական դաշտ, պարոն Քոչարյանը ունի իր հայացքները, որը կատարում է իր ուղղությամբ ճիշտ, ես տեղյակ չեմ` ԲՀԿ-ին, թե մյուսին. իսկ ես` իմ, վերջ»:
Մեր երկրում ընտանեկան հարցերը վաղուց են մտել քաղաքական դաշտ, ավելին, ոչ միայն մտել են, այլեւ քաղաքականությունը, աթոռաորսը, պաշտոնների բաժանումը վաղուց արդեն խառնվել են ընտանեկան հարաբերություններին, քավոր-սանիկ, խնամի-խնամի, հայր-որդի, հորեղբայր-եղբորորդի եւ, իհարկե, փեսա-աներձագ կապերին: Եվ այս տոհմատիրական-ֆեոդալական երկրում, որպես կանոն, աներձագախնամիներն ու խնամիաաներձագները միշտ ասում են, թե իրենք ընդհանրապես տեղյակ չեն, կապ չունեն նման բաների հետ: Նույնն ասում է Քոչարյանի ՀՀԿ-ական խնամին, որն իր խնամուց, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չէ: