ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա համամարդկային խնդիր է, որի անդրադարձները մենք տեսնում ենք այսօր եւ առերեսվելու ենք ապագայում եւ դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք՝ մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները»:

Արամ Հարությունյան «168 ժամ»

«Իմ սեւ սիրտ, քո…»: Մի՞թե այս երկրում ավելի կարեւոր խնդիր չկա. ախր երկիրը ոտքից գլուխ թաղված է խնդիրների մեջ, որ կողմ նայում ես՝ խնդիր է ու հիմնականում՝ չլուծվող: Իսկ մեր պաշտոնյաների պետքն էլ չէ, թե բալը թանկ է: Մեկը օրեր առաջ Սվազիլենդի հետ էր դիվանագիտական հարաբերություններ հաստատում, մյուսն էլ այսօր կլիմայական փոփոխությունների օրվա առիթով ուղերձ է հղում: Դեռ լավ է՝ Բուլկին չի պատրաստվում նախարարության բյուջեից միջոցներ հատկացնել, որպեսզի այդ թեմայով սեմինար-քննարկումներ անցկացվեն մի շարք ձրիակերների կողմից: Նախարարներ ունենք՝ աշխարհը չունի:




Լրահոս