«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականին ՀՀ կառավարության գերակա խնդիրների ցանկում անգամ ակնարկ չկա Իրան-Հայաստան երկաթուղու և նոր ատոմակայանի մասին։ Գերակայությունների խնդիրների այդ ցանկը քննարկվելու է կառավարության՝ այսօր կայանալիք նիստում։
Կառավարության համար ոչ մի բարդություն չէր ներկայացնում այդ կառույցների մասին ձևական ինչ-որ արտահայտաթյուններ ներառել ցանկում, ասենք՝ նախապատրաստական կամ նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու մասին։ Փաստորեն կառավարությունը այլևս իրատեսական չի համարում դրանք, կամ էլ առնվազն այդ հարցերը կառավարության համար գերակա չեն։ Մինչդեռ հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից դեմքի շատ վճռական արտահայտությամբ հայտարարեց. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել» և «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։