![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/hxi-kin-600x450_0.jpeg)
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի սոցցանցի գրառումից:
Նրա խոսքով՝ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տեւական ժամանակ ծայրահեղ ծանր էր:
Անահիտ Հայթայանը նշել է նար, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում: