Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Թուրքական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ հարձակման զոհ են դարձել 5 մարդ, այդ թվում՝ կին և երեխա: Վնասվածքներ են ստացել 36-ը:

Ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել:

Թուրքական իշխանությունները կարծում են, որ հարձակման ետևում կանգնած է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը պայքարում է երկրում քրդերի իրավունքների համար:




Լրահոս