Այսօր կայացած կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց հիվանդանոցներում տիրող ընդհանուր վիճակը: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 20 հազարից ավելի դիմելիություն է եղել, որից 7 հազարը պայմանավորված է եղել սուր շնչառական հիվանդություններով:
Նա հայտնեց, որ հիվանդանոցներում 420 թոքաբորբով հիվանդ կա, որից 200-ը երեխաներ են: Հոսպիտալացված մարդկանցից 114-ը հղիներ են, իսկ 700-ից ավելին երեխա, որը կազմում է ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսը:
«Արձանագրվել են մահվան դեպքեր, նախորդ տարի երեք դեպք, այս տարի արդեն 8: Բոլորը եղել են ուղեկցող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով», -նշեց նա:
Մուրադյանը նաև առաջարկեց ուսումնական հաստատությունների աշխատանքը հետաձգել ևս մեկ շաբաթով. վարչապետը հանձնարարեց ԿԳՆ-ին կարգավորել այդ հարցերը:
Տեսանյութը` քիչ ուշ: