Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները:
Որոշվեց 2016 թվականի փետրվարի 14-ին նշանակել և Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների և ավագանիների անդամների ընտրություններ:
Ընտրական պրոցեսը կազակերպելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 24 միլիոն 785 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 1 միլիոն 954 հազար դրամ: