Մայիսի 10-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ոստիկանները ձերբակալել են 43-ամյա Վարուժան Քարիմյանին եւ նրա կնոջը: Հաջորդ օրը կնոջն ազատ են արձակել: Ոստիկանական գործողությունը կատարվել է Երեւանից ժամանած հատուկ ոստիկանական խմբի կողմից: Ազատամարտի մասնակից Վարուժան Քարիմյանի տանը եղել են մեկ տասնյակ զինված ոստիկաններ: Մայիսի 12-ին դատարանը Վ. Քարիմյանին եւ երեք այլ անձանց 2 ամսով կալանավորելու վճիռ է կայացրել: Վ. Քարիմյանին կասկածում են արտասահմանում բնակվող մի հայ գործարարի Հայաստանում սպանելու նպատակով ստեղծված հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ: Նշենք, որ ազատամարտիկ Վ. Քարիմյանը վերջին տարիներին զբաղվում էր Նոյեմբերյանի հացի ձեռնարկություններից մեկի արտադրանքի առաքմամբ:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ՝ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ