
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:
ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:
Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Ռաֆֆի Խարաջանյանին, Վահրամ Քամալյանին եւ Մխիթար Մխիթարյանին՝ Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար: