«Իսլամական պետության» դեմ միջազգային օպերացիային կարող է միանալ Չինաստանը. գրում է The Washington Times-ը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին:
Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, Պեկինում անհանգստացած են իսլամիստների շարքերում չինացի զինյալների թվի աճի պատճառով, ինչպես նաև` Չինաստանի արևմուտքում ահաբեկիչների տարածմամբ:
Պարբերականն ընդգծում է, որ առավել հավանական է, որ Չինաստանը կմիանա ՌԴ զինված ուժերին, որոնք ռազմական օպերացիա են անցկացնում Սիրիայում, քան ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիային: