Գերմանիան կարևորում է ԵԱՀԿ գործունեությունը՝ երկխոսության և վստահության ստեղծման հարցում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձան գերմանացի զբոսաշրջիկներ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
«Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքի ճգնաժամն ու Ուկրաինայի կոնֆլիկտը ցույց են տալիս, որ Գերմանիան իր վրա է վերցրել ԵԱՀԿ-ում նախագահությունը: Համոզված եմ, որ այս պահին մեր կարիքն ունեն ԵԱՀԿ-ում՝ երկխոսության և վստահության ստեղծման համար»,-նշել է Շտայնմայերը:
«Մենք կմասնակցենք նաև Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը և կակտիվացնենք ԵԱՀԿ առաքելության աշխատանքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային: