ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ ունեմ ամսական ընդամենը 9 դասաժամ: Ցանկանում եմ օգտվել սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող ծառայություններից, բայց չգիտեմ՝ արդյոք այդքան դասաժամ ունենալու դեպքում կարող եմ, թե ոչ: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ սոցփաթեթից օգտվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության N 1691-Ն որոշման՝ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատաժամանակ ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ՝ կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի 132.000 դրամի կեսը՝ 66.000 դրամ:
Ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթի հատկացման գործընթացի հետ առնչություն չունի: Վերջիններս միայն տրամադրում են առողջության ապահովագրության վկայագիր սոցիալական փաթեթի ներքո: Իսկ քաղաքացուն տրամադրվում է սոցիալական փաթեթ, թե ոչ, առավել հստակ ճշտելու համար նա կարող է դիմել իրենց դպրոցի հաշվապահություն:
ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ քաղաքացուն ընդհանրապես չեն զրկում փաթեթից օգտվելու հնարավորությունից, եւ տվյալ դեպքում յուրաքանչյուրն իր աշխատանքային գործունեության չափով փոխհատուցվում է: