Իսլամիստները ստանձնել են Ինդոնեզիայի ահաբեկչության պատասխանատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները ստանձնել են Ինդոնեզիայի ահաբեկչության պատասխանատվությունը. փոխանցում է Reuters-ը:

«Հարձակման թիրախ են եղել արտասահմանցիներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,-գործակալությունը մեջբերում է ահաբեկիչների խոսքը:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում սերիական ահաբեկչությունների հետևանքով 17 մարդ է զոհվել:

Ավելի վաղ երկրի իրավապահ մարմինները ենթադրում էին, որ տեղի ունեցածը ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:

Նշենք, որ ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան:




Լրահոս