Մայիսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն “Ժողովուրդ”-ի` ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ): Ավելին, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ. Ստեփանյանի սպանության գործը: Բայց քանի որ ՊՆ-ում կա երկու թև` երիտասարդ, “օսլայած” մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, և հին հղփացած գեներալներ` Խաչատուրովի “տիրույթում”, սկսեցին միմյանց վրա ցեխ նետել: Իրավիճակը ևս մեկ անգամ մատնեց, որ Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն: Նրանք տեսակներով տարբեր մարդիկ են:
Շարունակությունը՝ ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում