Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Ագնեսա Բ.-ն և հայտնել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող դեղատնից գողություն է կատարվել:
Ժամը 23.15-ին Ագնեսա Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.40-ին, երեք երիտասարդ մտնելով նշված դեղատուն` գողացել են տարբեր ապրանքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ն և 1989 թ. ծնված Կոլյա Դ.-ն:
Հունվարի 13-ին, ժամը 14.30-ին, Սուրեն Մ.-ն և Տիգրան Գ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլյա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: