Դեյվիդ Բոուիի մարմինը գաղտնի դիակիզել են Նյու Յորքում նրա մահից անմիջապես հետո. փոխանցում է The Daily Mirror-ը: Արարողությանը ներկա չեն գտնվել ո՛չ նրա ընտանիքի անդամները, ո՛չ մոտ ընկերները:
Սա եղել է երգչի կամքը, ով ցանկանում էր «հեռանալ առանց աղմուկի»:
Հիշեցնենք, որ Բոուին մահացել է հունվարի 10-ին՝ իր 69-ամյակից և «Blackstar» նոր ալբոմի թողարկումից 2 օր անց: Նա 18 ամիս պայքարում էր քաղցկեղի դեմ:
49 տարվա կարիերայի ընթացքում Բոուին 25 ալբոմ է թողարկել: