
ՖԻՖԱ-ն որոշել է «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի հանդեպ նոր ֆուտբոլիստների գրանցման արգելք կիրառել. հայտնում է միության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երկու ակումբներն էլ կարող են ընթացիկ մրցաշրջանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, սակայն դա չեն կարող անել 2017 թվականի ամռանը և ձմռանը: Այդպիսի որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ակումբների տրանսֆերային գորունեությունը և խախտումներ հայտնաբերել: