
Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, ով ներկայումս հանդես է գալիս MLS-ում. հայտնել է, որ մտադրություն չունի վերադառնալ Ա Սերիա:
«Յուվենտուս»-ի կազմում խաղալիս ես իսկապես հաճույք եմ ստացել: Ես շատ մեծ արդյունքների եմ հասել այնտեղ, սակայն Ա Սերիա այլևս չեմ վերադառնա: Վերջին ժամանակներս ինձ շատ ակումբներ են դիմել, սակայն չեմ ցանկանում փոխել իմ որոշումը, որն ընդունել եմ մի քանի ամիս առաջ», – նշել է նա: