ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀԱԹ Բ-2 թաղամասի լույսերն ինչո՞ւ են ժամը 12-ից անջատում: Առանց այդ էլ գողությունները շատ են: Թաղապետարանը այդքան գումար չունի՞, որ տենց շուտ անջատում ա լույսերը:Աշոտ Ադիբեկյան,  37 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցների գիշերային լուսավորությունը ներկայում իրականացվում է ձմեռային սեզոնի համար սահմանված ժամանակացույցի համաձայն: Մութն ընկնելուց մինչեւ ժ.24?00-ն փողոցների լուսավորությունը միացվում է 100 %-ով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ժամը 24:00-ից հետո, ըստ փողոցների, գործում է արտաքին լուսավորության հետեւյալ ռեժիմը.Իսակովի պողոտա – 100 %Բագրատունյաց պողոտա – 25 %Րաֆֆու փողոց – 25 %Անդրանիկի փողոց – 25 %Բաբաջանյան փողոց – 25 %Սեբաստիա փողոց –  25 %Տիչինայի փողոց – 25 %Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի հարցը վերաբերում էր Անդրանիկի փողոցին, որը, փաստորեն, 25 տոկոսով է լուսավորվում: Իսկ թե ինչու է այդպես, Երեւանի քաղաքապետարանը չի մանրամասնել: Նկատենք, որ պատասխանում շրջանցվել է մեր ընթերցողի գլխավոր հարցը` «թաղապետարանը փող չունի՞»: Գուցե ունի, բայց ոչ էլեկտրաէներգիայի համար: Բա գողերը ո՞նց աշխատեն:




Լրահոս