Սերժ Սարգսյանը հանդիպել է «օրենքով գող» Շաքրոյի հետ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԻ» տեղեկություններով` երեկ Հայաստանից հեռացել է «օրենքով գող» Շաքրո մականունով` Շաքրո Մոլոդոյը (Զախարիյ Կալաշով)։ Շաքրոն Հայաստան էր ժամանել հունվարի 6-ին եւ իր ամանորի հանգիստը վայելել էր Ծաղկաձորում, նրա հետ Հայաստան էին ժամանել նաեւ հանրահայտ մի քանի այլ «օրենքով գողեր»։

Հիշեցնենք, որ «օրենքով գողերի» այցը Հայաստան առաջին անգամ չէ, սակայն այս մեկն ուշարժան է ու առաձնանում է նրանով, որ վերջիններիս ժամանելու հենց հաջորդ օրը Սերժ Սարգսյանը սլացել է Ծաղկաձոր ու երկրի «ղեկավարի» մակարդակով հանդիպել «օրենքով գող» Շաքրոյի հետ։ Թե ի՞նչ են քննարկել «հանդիպման» մասնակիցները` դժվար է ասել, բայց որ Հայաստանի ղեկավարը նաեւ գողական սխոդկայի միջոցով է փորձում հարցեր կարգավորել` միանշանակ է։

 




Լրահոս