Հայտնի են «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխության հաղթողի հավանական թեկնածուների անունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կինոակադեմիան իր պաշտոնական կայքէջում հրապարակել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկար-88» հաղթողի հավանական թեկնածուների անունները:

Գլխավոր նոմինացիաների հավակնորդներին ներկայացնում ենք ստորև.

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Բրուքլին», «Ուշադրության կենտրոնում», «Մարսեցին», «Փրկվածը», «Լրտեսական կամուրջ», «Սենյակ», «Իջեցման խաղ» կինոնկարները:

film

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են՝ Լեոնարդո դի Կապրիո  («Փրկվածը»), Մայքլ Ֆասսբենդերա («Սթիվ Ջոբս»), Էդդի Ռեդմեյն («Դանիացի աղջիկը»), Բրայան Քրենսթոն («Թրամբո»), Մեթ Դեյմոն («Մարսեցին») և Մայքլ Ջորդան («Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»):

derasan

«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար պայքարում են Բրի Լարսոնը («Սենյակը»), Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Սիրշա Ռոնանը «Բրուքլին» Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ») և Շարլոտա Ռեմփլինգը («45 տարի»):

derasanuhi

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթողի կոչման համար պայքարում են՝ Ռիդլի Սքոթ («Մարսեցին»), Ալեխանդրո Ինյարիտու («Փրկվածը»), Ստիվեն Սփիլբերգ («Լրտեսական կամուրջ»), Թոդ Հեյնս («Քերոլ»), Թոմ ՄաքՔարթնի («Ուշադրության կենտրոնում»), Ադամ ՄաքՔեյ («Իջեցման խաղը»), Ջորջ Միլլեր («Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհ»), Լեննի Աբրահամսոն («Սենյակ»):

rejisor

«2-րդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում պայքարում են Քրիստիան Բելը, Մարկ Ռուֆալոն, Մարկ Ռայլանսը, Սիլվեսթեր Ստալոնեն, Թոմ Հարդին:

 

2rd plani derasan

 

Իսկ  «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» կարող է դառնալ Ալիսիա Վայկանդերը, Ջենիֆեր Ջեյսոն Լեյը, Քեյթ Ուինսլեթը, Ռեյչել ՄակԱդամսը կամ Ռունի Մառան:

2rd plani deruhi

Հավելենք նաև, որ «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի կդառնան փետրվարի 28-ին:




Լրահոս