Armenian text to speach

Իրանից ներկրվող ալյուրը վտանգավոր է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձեւակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: 
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ, կատարվել է բեռի զննում եւ նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, եւ 2013թ. մայիսի 20-ին բեռը հետ է ուղարկվել:



Լրահոս