
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` Ձորի փողոցի 126/72 տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները 040 ՍԼ 64 համարանիշի շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի մաս: