«Ռեալ»-ը չի ցանկանում բաց թողնել Էդեգորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ. հայտնում է Marca-ն:

Երիտասարդ նորվեգացու հետ իսպանական ակումբը մեծ հույսեր է կապում: Արդեն մեկ տարի է, ինչ նա տեղափոխվել է իսպանական ակումբ, սակայն շարունակում է հանդես գալ «Կաստիլիա»-ում:

Վերջին ակումբը, որը փորձել էր ձեռք բերել Էդեգորին, «Լիվերպուլ»-ն էր: Վերջիններս ցանկանում էին օգտվել այն հանգամանքից, որ Էդեգորը հանդես չի գալիս ակումբի հիմնական թիմում: Սակայն «Ռեալ»-ի պատասխանը միանշանակ էր. Էդեգորը նույնիսկ վարձակալական հիմունքներով այլ ակումբ չի տեղափոխվի:




Լրահոս