![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/c39a2163-d3c1-4258-ab12-18f5ab641298.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: