Երեվանում տեղի կունենա ՀՄԸՄ հերթական մարզական խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա հուլիսին Երևանում տեղի կունենան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը:
Միջոցառման կայացմանը մեծապես կաջակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) և “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը:
ՀՄԸՄ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերին առընչվող բազմաթիվ հարցեր: Մասնակիցների հորդորով խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:
“Արմենիա-Մարիոթ”  հյուրանոցում մայիսի 21-ին հուշագիր ստորագրեցին ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները: ՀՄԸՄ կենտրոնական կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն ասաց, որ խաղերի անցկացման գործում 2 կազմակերպությունների և նշված հիմնադրամի համագործակցությունը կդառնա ավանդական:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին 




Լրահոս