
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Խավի Մարտինեսը վստահ է, որ իր թիմի համար հեշտ չի լինի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում: Գերմանական ակումբի մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուս»-ը:
«Իհարկե, այս մրցաշրջանը «Յուվենտուս»-ի համար լավագույնը չես համարի: Սակայն հիմա նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում: Ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ Իտալիայի առաջնությունում նրանք հաղթանակների պատմություն են ունեցել: Այս ամենը թիմին ոչ հաճելի մրցակից են դարձնում», – նշել է Մարտինեսը: