Պաշտոնյաները «շունչները պահած» սպասում են վարչապետի որոշմանը. ում օրերն են հաշված (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2015 թվականի վերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ահուսարսափ առաջացրեց կառավարության անդամների շրջանում: Բանն այն է, որ վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե 2015-ին կառավարության կազմը և ծախսերը  կրճատվելու են:

Այս հայտարարությունից հետո պաշտոնյաները շունչները պահած սպասում են, թե ով կարող է հայտնվել վարչապետի թիրախում, իսկ հավանական թեկնածուներն իրոք շատ են: Դա լինելու է օպտիմալացման,  կադրային տեղաշարժերի ու կառուցվածքային փոփոխությունների միջոցով:

Իսկ հավանական հեռացողների թվում բազմաթիվ անուններ են շրջանառվում:  Աշխատանքից հեռացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն նախարարները, այլև մարզպետները: Ըստ տեղեկությունների, իրավիճակը հատկապես  լուրջ է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համար. նրանց ճակատագիրը գրեթե լիովին որոշված է:

Չի բացառվում նաև մի քանի կառույցների օպտիմալացումը, ինչպես դա բոլորովին վերջերս եղավ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների դեպքում:  Կառավարության կազմը կրճատելուց զատ վարչապետը հայտարարել էր նաև կառավարության ծախսերը, այդ թվում նաև թանկարժեք գործուղումները կրճատելու մասին: Դրա կարիքն իսկապես զգացվում է. ի վերջո արտասահմանյան գործուղումների վրա հաճախ աստղաբաշխական թվեր են ծախսվում: 2015 թվականի պետ.բյուջեի նախագծով առաջին եռամսյակի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է եղել տրամադրել 75 մլն դրամ: Հարկատուների հաշվին կատարվող այս թանկարժեք գործուղումների պատկերն իրոք մտահոգիչ է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան

 




Լրահոս