Իրանի իշխանությունները դիտարկում են ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ համարման հնարավորությունը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային:
«Սա լուրջ առաջարկ է»,-ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ երկրի իշխանությունները կքննարկեն այդ հարցը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանը մտադիր է մեծացնել Ռուսաստանում զբոսաշրջիկների հոսքը: