ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով հաջորդ շաբաթ մեկնելու է Ֆրանսիա, հունվարի 21-ին հանդիպում կունենա ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը կկայանա հունվարի 21-ին ժամը 19.00-ին Փարիզի Espace Hermes սրահում (Հասցե՝ 10, Cité Joly Paris 75011, Métro Père Lachaise):
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա Հայաստանի այսօրվան եւ ապագային վերաբերվող կարճ խոսքով, որից հետո կպատասխանի հավաքվածների բոլոր հարցերին: